«Սասնա ծռեր»–ի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ ազատ արձակվեց:
Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց: «Սասնա ծռերի» անդամը ստորագրությամբ ազատ արձակվեց: