00:00:00

Օսիկյանն իր թերություններն ուներ. Դավիթ Հարությունյանը՝ աղմկոտ պաշտոնանկության մասին

15:38, 20 փետրվար 2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը: «Պարոն Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես և ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները»,- ասաց նա: Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ թերություններ ուներ Օսիկյանը, նախարարը պատասխանեց, որ օրինակներով չի խոսի: «Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես և դուք»,- նշեց նա և հավելեց. «Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը»: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին  Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել էր Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր