00:00:00

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց կալանքից

20:56, 06 հունիս 2018 Իրավական

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին դատավորը բավարարեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և փոխեց Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր փոխել Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորագրերը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը բավարարեց միջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր