00:00:00

Արցախի ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. Ա. Հարությունյան

19:38, 06 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

«Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել»,-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց  Արայիկ Հարությունյանը: «Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Ա.Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», - նշեց նա: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաժարականի դիմում ներկայացրած Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափի պատասխանատվությունից, շարունակելու է ղեկավարել կուսակցությունը, մասնակցելու է նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին: Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմություն դառնան, նա պատասխանեց, թե միշտ էլ հնարավոր է։ «Իհարկե, եթե ճանապարհից շեղվեն, բայց այսօր ես համոզված չեմ, որ այդպիսի բան կա», - նշեց Ա. Հարությունյանը։ Նա ընդգծեց՝ շարունակելու են մնալ իշխանություն ու սատարելու են կառավարության գործունեությանն ու ծրագրին, որի մշակմանն  անձամբ մասնակցել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր