00:00:00

Մասիսի քաղաքապետի գործի մասին դատախազության տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում. Քննչական կոմիտե

19:30, 06 հունիս 2018 Իրավական

Մասիսի քաղաքապետի գործով մասին դատախազության այսօր տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է. «Նախաքննական մարմինը գտել է, որ ունի բավարար ապացույցներ (տուժողների ցուցմունքներ, տեսագրությունների զննությունների արձանագրություններ) և մեղադրանքներ է առաջադրել Մասիսի քաղաքապետին անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ մյուսներին միայն դրանց մասնակցելու համար։ Նախաքննական մարմինն իր որոշումների մասին պատշաճ ընթացակարգով տեղեկացրել է դատախազին և նույն օրը՝ հունիսի 1-ին, դատախազի պահանջով քրեական գործը ուղարկել դատախազություն։ Եթե դատախազը կարծում էր, որ նախաքննական մարմինը ցուցաբերել է շտապողականություն, ապա կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից և հետ վերցնել միջնորդությունները դատարանից, ինչը չի արվել։ Իսկ նման նախադեպեր այլ քրեական գործերով արձանագրվել են։ Դատարանի որոշումից օրեր անց, երբ մերժվում է նաև փոխքաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատախազի միջնորդությունը՝ այդօրինակ հայտարարության տարածումը դատախազության կողմից մեղմ ասած անհասկանալի է։ Եթե իսկապես դատախազությունը կարծում է, որ ցուցաբերվել է շտապողականություն, ապա կարծում ենք նաև պետք է հիմնավորի, թե ինչու դրանք հետ չի վերցրել և արդյոք դատախազները ենթարկվել են պատասխանատվության ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր