00:00:00

Մասիսի նախկին փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու 2-րդ միջնորդությունը եւս մերժվել է. փաստաբան

16:24, 06 հունիս 2018 Իրավական

Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու երկրորդ միջնորդւոյթւոնը նույնպես մերժվել է: Որոշումը հրապարակվել է այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում: Կարեն Օհանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես առաջին անգամ, այս անգամ եւս կալանավորելու միջնորդությունը մերժվեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Նրա խոսքով, երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմքն այն էր, որ իբր քննիչը տեսագրությունների վերաբերյալ մի արձանագրություն մոռացել էր ներկայացնել, որը վերաբերում էր տեսագրություններին: «Քննիչը կարծում էր, որ այդ արձանագրությունը բավարար պետք է լիներ, որ դատարանը կալանքի որոշում կայացներ: Դա, բնականաբար, չէր կարող բավարար լինել հիմնավոր կասկածի համար»,-ասաց փաստաբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր