00:00:00

Գորիսի ՔԿՀ-ում 53-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել. նա պահանջել է Հայաստանում Վրաստանի հյուպատոսին

14:09, 06 հունիս 2018 Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գորիս ՔԿՀ-ի թիվ 28 խցում պահվող, ժամանակավորապես կալանավորված, Հրազդանի բնակիչ, 53-ամյա Կոբա Նարմանիան ածելիով ինքնավնասում է կատարել աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բանտի աշխատակիցներն ու բուժակը կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում, որ իրեն արտահանձնեն Ղրղզստանի Հանրապետության իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա պահանջել է հանդիպում՝ Հայաստանում Վրաստանի հյուպատոսի հետ։ Նարմանիան մեղադրվում է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հրմնարկում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր