00:00:00

Կարևոր իրազեկում պետական տուրքի գանձման վերաբերյալ. Մնացական Բիչախչյան

03:37, 06 հունիս 2018 Իրավական

ՀՀ ոստիկանության համար մտահոգիչ է նույնիսկ 100 դրամ ավել գումարի գանձման յուրաքանչյուր փաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «ՀՀ ոստիկանությունը բազմիցս իրազեկել է, որ անձնագրային ծառայություններում կանխիկ գանձումներ չեն ընդունվում։ Անձնագրային գործողության համար քաղաքացին կարող է վճարում կատարել բանկերում, ինչպես նաև այլ վճարակաշվարկային կազմակերպություններում կամ անձնագրային ծառայություններում տեղադրված տերմինալների միջոցով։ Տեղեկացնում ենք, որ անձնագրային ծառայությունում տեղադրված տերմինալներով գանձում կատարող կազմակերպությունները ՀՀ ոստիկանության կազմում չեն գործում։ Կոչ ենք անում քաղաքացիներին վճարումներ կատարելիս ուշադրություն դարձնել միջնորդավճարներին, որպեսզի բացառվի ավել գումար պահանջելը։ Հարկ եղած դեպքում գանձում կատարող աշխատակցից պարզաբանում պահանջել յուրաքանչյուր գործողության համար միջնորդավճարի չափի վերաբերյալ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր