00:00:00

Ստեփանակերտում ակցիաները դադարեցվել են

02:07, 06 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ Կենտրոնական ավտոկայանին հարող հատվածը շարունակում էր փակ մնալ: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանի պատգամավորների հետ ցուցարարների հետ հանդիպեց՝ նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում առաջարկված լուծումների փաթեթով: Հարությունյանը հայտնեց, որ ժամանակի ընթացքում լուծումներ կտրվեն ցուցարարների կողմից առաջադրված պահանջներին, որոնք վերաբեորւմ են կադրային փոփոխություններին և այլ բարեփոխումներին:  Ցույցի նախաձեռնողներին հարցի կարգավորման այս տարբերակը բավարարեց: Շարժման համակարգող կոմիտեի անդամ Դավիթ Սիմոնյանը նշեց, որ իրենց պահանջը տեղ է հասել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, պարզապես պահանջների կատարման համար ժամանակ է անհրաժեշտ: Ցուցարարները որոշեցին, որ Ազատամարտիկների փողոցում ցույցերը դադարեցվում են, ճանապարհը փակելը՝ ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր