00:00:00

Դատախազությունը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պնդում է, որ Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետը կալանավորվի

00:10, 06 հունիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2018թ. հունիսի 1-ին որոշում է կայացվել Կարեն Տոնոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, Aysor.am-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նույն օրը վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, և դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: 2018 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող  հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Կ.Տոնոյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Կ. Տոնոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած: Այլ խոսքով, դատարանը գտել է, որ միջնորդության քննարկման ժամանակ ներկայացված փաստական տվյալները և ապացույցները քանակական և որակական տեսանկյունից բավարար չեն ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրված արարքին մեղադրյալի առնչությունը փաստելու և որպես դրա հետևանք՝ նրան անազատության մեջ պահելու համար: Դատախազությունում հիշյալ դատական ակտի, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության, կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կ.Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը պատշաճ վերլուծությամբ չի գնահատել ներկայացված ապացույցները, արդյունքում կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որի դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. հունիսի 5-ին բերվել է վերաքննիչ բողոք: Նշենք, որ Կարեն Տոնոյանն Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր