00:00:00

Ասկերանի դպրոցի աշակերտները խորհրդարանի նախագահից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները

22:24, 05 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը  խորհրդարանում ընդունել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին  և մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Աիդա Գյանջյումյանին: Խորհրդարանի ղեկավարը նախ ողջունել է աշակերտների՝ իշխանության տարբեր թևերի հետ հանդիպելու և առաջին ձեռքից հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նախաձեռնությունը, իսկ այնուհետև, նրանց իսկ առաջարկությամբ, խոսել երկրի պետական բյուջեի հաստատման և դրա կատարման հաշվետվողականության մասին: «Երիտասարդությունը զինված է, եթե տեղեկացված է»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը՝ խոսելով բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրների ու մեխանիզմների մասին: Հանդիպման ընթացում աշակերտներն ԱԺ նախագահին են առաջադրել այլ երկրների բուհերում սովորելու համար նախատեսվող ֆինանսավորմանը, Արցախում հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը, համալսարան-դպրոց-խորհրդարան կապին, Հայաստանում մշակութային նախագծերի մասնակցությանը վերաբերող հարցեր և առաջարկություններ: Հանդիպումից հետո աշակերտներն այցելել են ԱԺ նախագահի աշխատասենյակ,  այնուհետև եղել նիստերի դահլիճում և լուսանկարվել խորհրդարանի ինստաշրջանակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր