00:00:00

Ձեր իշխանության օրոք Արցախում մեր կորցրած ազգային հարստությունը կազմում է շուրջ 15,6 միլիարդ դոլար. Արեգա Հովսեփյան

15:56, 18 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ձեր իշխանության օրոք Արցախում մեր կորցրած ազգային հարստությունը կազմում է շուրջ 15,6 միլիարդ դոլար։ Այսօր ինչ տնտեսական աճի մասին խոսեք, այնուամենայնիվ, այս կորուստը դուք չեք կարող լրացնել»,- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովեսփյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ 

Այնուհետև նա հարց ուղղեց նախարարին. «2027 թվականի բյուջեի նախագծով Ակադեմիական քաղաք ծրագրի համար նախատեսվում է 6,8 միլիարդ դրամ։ Այդ գումարը նախատեսված է շինաշխատանքների, միջազգային խորհրդատվության, պայմանագրերի սպասարկման համար։ 

Ըստ էության, դետալային հարց է, բայց գումարը բավականին մեծ է։ Այս ի՞նչ թանկարժեք խորհրդատվություն է՝ ոսկե գրիչո՞վ են գրում, թավշի վրա են գրո՞ւմ, ի՞նչ հիմնավորում ունի այս գումարը, որի նախատեսված է մի ծրագրի համար, որի արդյունավետությունը խիստ կասկածի տակ է»։ 

Վահե Հովհաննիսյանն ասաց. «Ակադեմիական քաղաքի համար քիչ գումար ենք դրել, ավելի շատ պետք է դնեինք, ուղղակի ծրագրի իրականացման արագության հարց կա, ԿԳՄՍ նախարարի հետ պայմանավորվել ենք, որ եթե գործերն ավելի արագ ընթանան, գումար կավելացնենք։ Հսկայական ծրագիր է, 6 միլիարդ դրամով չի իրականացվելու, հսկայական ներդրումներ է պահանջելու»։ 

Արեգա Հովսեփյանը նշեց, որ, օրինակ, այդ գումարով հնարավոր կլինեն Շիրակի, Վայոց Ձորի մարզերում շուրջ մեկ տարի 11 հազար խոցելի ընտանիքների յուրաքանչյուր ամիս տրամադրել 50 հազար դրամ աջակցություն. «Այսպիսին է լինում գումարները  արդյունավետ ծախսելը և ոչ թե օդում խորհրդատվության համար միլիարդների տրամադրումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր