00:00:00

Շատ խայտառակ ցուցանիշ է, չեմ ուզում ասեմ, որովհետև ահաբեկվելու թիվ են իրենք հրապարակել. Մեսրոպ Մանուկյան

14:17, 18 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Դուք նշում եք միջին աշխատավարձի ցուցանիշ, կարո՞ղ եք ասել, թե  մեր աշխատողների քանի տոկոսն է միջին աշխատավարձից ավելի ցածր ստանում և բնակչության քանի տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ »,- 2027 թ. բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

Նշելով, որ իր հարցը քաղաքականության հետ է կապված՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ կառավարության  քականությունն ուղղված է աղքատության մակարդակը իջեցնելուն՝ հացնելով.

«Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր խոստացած աղքատության մակարդակը չի իջնում: Ասեմ ավելին, 2026 թվականի հոկտեմբերին Կենտրոնական բանկի զեկույցը, որ կարդում ես, աղքատության մակարդակը շատ մտահոգիչ է։ Այսինքն, օրական, միջինը 8,3 դոլարի տրամաբանությամբ եթե իրանք հաշվում են, շատ խայտառակ ցուցանիշ է, չեմ ուզում ասեմ, որովհետև ահաբեկվելու թիվ են իրենք հրապարակել»,- ասաց Մանուկյանը  և, հարցնելով, թե ինչքան մարդ է ստանում միջինից ցածր, բնակչության քանի տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ, հավելեց. «Կարո՞ղ եք այդ ֆենոմենը բացատրել՝ ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է, շատ ֆանտաստիկ է՝ տնտեսական աճ, գումարները շատացել է, ամեն ինչը բարձրացել է, ամեն ինչը՝ թույն, բայց ժողովուրդը աղքատ է ապրում։ Շիրակի մարզում շուրջ 50%-ի մատույցներում է աղքատության մակարդակը»:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն պատասխանեց.«Ինչ վերաբերվում է ձեր ուզած վիճակագրությանը, էլի հիմա պարոն Ղազարյանը կասի՝ էդ թվին էլ չես տիրապետում, բայց ես ձեզ կարող եմ ասել, որ մեդիանն ավելի ցածր է քան միջինը, ինչը նշանակում է, որ մեծամասնությունը՝ ավելի շատ մարդ ստանում է միջինից ցածր, քան բարձր»։

Ըստ նախարարի մեդիան աշխատավարձը մոտ է 150-160 000 դրամ է: 

«Այսինքն, մեդիանը ավելի ցածր է և այո, սա խնդիր է, չգիտեմ քանի հոգի է նվազագույն աշխատավարձ ստանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ Նարեկ Կարապետյանը ստացել է նվազագույն աշխատավարձ։

Նախարարը նշեց, թե խոսում է նրա մասին, որ 700 000 աշխատող կա, բայց կան նաև չաշխատող մարդիկ և այդ մարդկանց մի մասը կարող է նաև աղքատ լինել, իսկ ճշգրիտ տվյալները գրավոր կներկայացնեն Մանուկյանին: 

«Պարոն Հովհաննիսյան, ողջունելի է, որ դուք Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափսը գիտեք, բայց անհասկանալի է, որ մեր երկրի տնտեսության մեջի թվերը չգիտեք»,-արձագանքեց  Մանուկյանը և, հորդորելով իրեն թվերն ուղարկելուց հետո նաև նախարարին ուղարկեն, հավելեց.

«Սարկազմը մի կողմ դնենք, անկեղծ, օրինակ խնդիրը որտե՞ղ եք տեսնում, որ աղքատության մակարդակը չեք կարողացել նվազեցնել, դա խնդիր է, անկեղծ խնդիր է: Դուք խնդիրը որտեղ եք տեսնում, ձեր քաղաքական թիմի վարած քաղաքականության խնդիրը որտեղ է»։

Նախարարը հայտարարեց, թե քանի որ սոցիալական քաղաքականությունն ինքը չի իրականացնում՝ հարցը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում չէ:

«Եթե ձեզ հետաքրքրվում է, կխնդրենք, կուղարկենք, բայց վստահ եմ, որ եթե աշխատանքի և բարեկեցության նախարարին հարցնեք, ինքը ձեր հարցերին ավելի կոմպետենտ պատասխան կտա, քան ես»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր