00:00:00

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում հայտնի «Կոկո բար»-ում. կա վիրավոր

12:50, 17 նոյեմբեր 2026 Իրավական

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները, ժամը 02:50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղից՝ պարեկային ծառայության անշարժ հենակետի դիմացից, «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկ այլ խումբ էլ մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 1993 ամյա Էդգար Մ.-ն է։

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո բար»-ում Էդգար Մ.-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա.-ն և 26-ամյա Մուհամադ Ի.-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ.-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա.-ին և Մուհամադ Ի.-իմ նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներին աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր