00:00:00

Ապօրինի ծառահատումներ. պետությանը պատճառվել է 1.404.000 դրամի վնաս

21:31, 05 հունիս 2018 Իրավական

Մայիսի 25-ին, ժամը 17.15-ին, Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Իջեւանի բաժնում ստացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագիտական եզրակացությամբ` «Սեւքար» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի «Ղուշի բույն» կոչվող հատվածից ապօրինի հատել են 1 բոխի, 12 լորենի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1.404.000 դրամի վնաս: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում մայիսի 26-ին ոստիկանության Իջեւանի բաժին է հրավիրվել 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը «Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սեւքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնից մայիսի 13-ին ապօրինի հատել է 4 լորենի տեսակի կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 513.000 դրամի վնաս: Հունիսի 4-ին պարզվել է նաեւ, որ մայիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ա.-ն «Հայանտառ» ՊՈԱԿ «Սեւքարի անտառտնտեսության» մասնաճյուղի Սեւքարի անտառտնտեսության 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է նաեւ լորենի տեսակի 7 ծառ՝ պետությանը պատճառելով 850.500 դրամի վնաս: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր