ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ այսօր Պուտինը Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ է հանդիպել։ Ուիտքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։
«Ոչ ոք չէր հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները, բայց մենք վերսկսեցինք, և առաջընթաց արձանագրվեց։ Պայմանավորվել ենք նոր հանդիպման մասին»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ասել է Քուշները՝ CNN-ին։