00:00:00

Սևանում գյումրեցի տաքսիստին սպանելու մեջ մեղադրվում են վրացիներ

20:59, 05 հունիս 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին Սևանում 26-ամյա երիտասարդին դաժանորեն սպանած անձինք վրացիներ են: Սպանված երիտասարդը, ով Գյումրու բնակիչ էր, իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցել, իսկ դեպքի օրը Գյումրիում 3 անձանց պատվերով վերջիններիս տեղափոխել է Սևան: Մեզ հայտնի դարձավ նաև, որ երիտասարդի ավտոմեքենան նստած ուղևորներից երկուսը եղել են ամուսիններ, իսկ մի տղամարդը՝ նրանց ընկերը: Պարզվում է նաև, որ ուղևորները գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ և երբ տաքսիստը ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրել է, նրանք ընդվզել են, և արդյունքում վիճաբանություն է ծագել: Այս ամենից հետո էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել տաքսիստի գլխին, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է: Ինչպես հայտնի դարձավ, տաքսի ավտոմեքենան նստած ամուսիններն արդեն կալանքի տակ են: Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով դեպքի հանգամանքները պարզվում են և այս պահին 2 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ՝ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ից հաստատեցին, որ մեղադրյալները ազգուցամբ վրացի են։ Հիշեցնենք, որ Մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել էր 26-ամյա երիտասարդի դի՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր