Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները փորձում են իր բնակարանից վտարել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մգեր Արմենային։ Այս մասին Irakanum.am-ին ահազանգեց ինքը՝ Մգեր Արմենիան։ Նա նշեց, որ բնակարանը, որը ձեռք է բերել հիփոթեքով, որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ, և բանկի ներկայացուցիչներն են եկել իր բնակարան։
Մգեր Արմենիան զանգահարել է ոստիկանություն, բայց վերջիններս եկել են և ստիպում են կատարել բանկի ներկայացուցիչների պահանջը։ Այս ամենը Մգեր Արմենիան համարում է անօրինական։
Այլ մանրամասներ՝ քիչ անց։