Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ դեմ, այս մասին հայտարարել է նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայտարարված արշավին։
Հովհաննիսյանը կոչ է անում զինվել լավատեսությամբ։
«Մենք ուղղակի պետք է ընդունենք, որ ՀՀ-ն զավթված է թշնամու կողմից, (քանի կան սրանք, մեզ արտաքին թշնամին էլ ինչ) քանդել և պղծել են բոլոր ազգային ինստիտուտները, մնացել է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Մենք էլ ներսում պայքարում ենք՝ այն պահպանելու համար։
Զինվեք լավատեսությամբ, առջևում անհնարին թվացող, բայց հաղթական պայքար է սպասվում, նյարդերի պայքար, չընկրկե՛ք, չթուլանա՛ք, չնեղվե՛ք, զուտ զգոն եղեք, քանի որ, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ դեմ։ Դարերով ՀԱՍԵ պաշտպանել է հային, հիմա հայի հերթն է՝ պաշտպանելու իր սրբություն սրբոցը։ Քրիստոս հագեք՝ պայքարը թեժ է լինելու»,- նշել է Նիկողոս Հովհաննիսյանը։