00:00:00

Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ․ Փեզեշքիան

17:39, 26 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ, քանի որ երկխոսության յուրաքանչյուր փուլին հաջորդում են նոր պատժամիջոցներ և հարվածներ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։

 

«Մենք այլևս վստահություն չունենք Վաշինգտոնի հետ բանակցությունների նկատմամբ՝ յուրաքանչյուր երկխոսությանը հաջորդող ռազմական գրոհների և պատժամիջոցների կիրառման պատճառով»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ ներկայումս երկու երկրների միջև անուղղակի շփումներում Դոհան և Իսլամաբադն են հանդես գալիս որպես միջնորդներ։

 

«Կատարն ու Պակիստանն են Վաշինգտոնին փոխանցում մեր ուղերձները»,- նշել է նա։

 

Փեզեշքիանը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ շփումները հիմնված են նախկինում կնքված փոխըմբռնման հուշագրի վրա։ Նա այս համատեքստում կոչ է արել ԱՄՆ վարչակազմին՝ հստակ սահմանել իր դիրքորոշումն այս փաստաթղթի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր