00:00:00

«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով

13:26, 26 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է հետևյալը․ «Քանի որ մենք առաջ ենք շարժվում Ադրբեջանի նախաձեռնած խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ, մեր ողջ տարածաշրջանը դառնում է կայունության, փոխկապակցվածության և շոշափելի տնտեսական արդյունքների խոստումնալից հենակետ։

Չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, ինչը հնարավորություն կտա ավարտին հասցնել կարգավորման գործընթացը՝ ստորագրելով արդեն նախապատրաստված երկկողմ համաձայնագիրը։

Տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ՝ հետպատերազմյան վերականգնման ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի ի վերջո հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը։

Կառավարության կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների շնորհիվ կյանքը վերադառնում է մեր «ազատագրված տարածքներ»։
Ադրբեջանը կվերականգնի ամբողջ տարածաշրջանը՝ խելացի քաղաքների և խելացի գյուղերի միջոցով, որոնք կգործեն կանաչ տեխնոլոգիաների հիման վրա։
Այն տարածքները, որոնք ժամանակին ավերակների և մոխրի էին վերածվել, վերածնվում են որպես ժամանակակից բնակավայրեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր