00:00:00

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը

09:34, 22 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։18-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր