00:00:00

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նոր հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթներին․ Ռյաբկով

18:14, 20 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Երկկողմ հարաբերություններում խնդրահարույց հարցերի վերացման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր հանդիպումը նախատեսվում է առաջիկա շաբաթներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսվում փոխադարձ լարվածության աղբյուրների չեզոքացմանն ուղղված հաջորդ հանդիպումը՝ նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա շաբաթներին (ծրագրվում է հանդիպում՝ խմբ․)»:

Ռյաբկովի խոսքով՝ նման հանդիպումները որոշակի առումով արդեն պարբերական բնույթ են ստացել։

«Մենք կարծում ենք, որ դա օգտակար է։ Այլ հարց է, որ բովանդակային առումով առաջընթացի տեմպը ցածր է ցանկալիից և սպասվածից։ Այնուամենայնիվ, մենք դրանից չենք հրաժարվում, առաջ ենք շարժվելու»,-նշել է բարձրաստիճան պաշտոնյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր