00:00:00

2023 թվականին Արցախի օկուպացիան բխում էր ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից

10:11, 19 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից:

Սա ասում եմ ոչ թե որպես դիտարկում, կարծիք կամ զգայական ճիչ, այլ այն բխում է այսօրվա իշխանությունների ուղիղ բառամթերքից ու քաղաքական վերաբերմունքից:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ: Վիրավորների թիվը 250-ի է հասել:

Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:

Հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր ժողովրդի զավակներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր