Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո։
«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։ Ներկայումս նա գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել»,- ասվում է հաղորդագրությունում։