00:00:00

Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են

19:34, 17 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Ղազախստանի «Կոկտալ» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հավաքական արագ արձագանքման ուժերի հետ համատեղ «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը։

Զորավարժության «Մարտական գործողությունների վարում» փուլում զինվորականները մշակում են պատասխանատվության գոտիների զբաղեցման և ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ոչնչացման գործողություններ։

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ցերեկային և գիշերային պայմաններում հետ են մղում պայմանական հակառակորդի հարձակումները հենակետերի ու բնակավայրերի վրա, հայտնաբերում և ոչնչացնում պայթուցիկ առարկաներ, զենքի ու զինամթերքի թաքստոցներ։

Ուսումնական գործողություններում կիրառվում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մշակվում են դրանց դեմ պայքարի, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության հարցեր։ Փոքր գրոհային խմբերն օգտագործում են մոտոցիկլետներ, քվադրոցիկլներ և «Ուլան-1», «Ուլան-2» տակտիկական ամենագնացներ։

Զորավարժության ղեկավար, Ղազախստանի ԶՈւ օդադեսանտագրոհային զորքերի հրամանատար, գնդապետ Մախսուտ Գուսեյնովի խոսքով՝ զինծառայողները կարճ ժամանակում մշակել են շուրջ 40 տարբեր ուսումնական խնդիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր