00:00:00

20-րդ դարի սկզբին ձևավորված Ադրբեջանի պարագլուխը պարծենում է, թե համաշխարհային մշակույթին է «պարգևել» միջնադարյան բանաստեղծներ Նիզամիին և Խաղանիին․ Ոսկանյան

21:45, 15 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով շարունակում է փորձել յուրացնել ոչ միայն հայկական, այլև իրանյան պատմական ու հոգևոր-մշակութային ժառանգությունը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս առնչությամբ գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։

Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայլիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։

Սրան պետք է ավելացնել նաև այն, որ այս բռնապետի տգիտությունն այն աստիճանի է, որ 12-րդ դարում ապրած Խաղանին և 13-րդ դարում միայն 9 կամ 14 տարի ապրած Նիզամին հռչակվել են 13-րդ դարի բանաստեղծներ։

Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր