00:00:00

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը

16:19, 15 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կսահմանվեն։

«Հավատարիմ իր սկզբունքներին և իր դիրքորոշման մեջ անսասան՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել հայկական ապրանքատեսակների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին: Եվս մեկ կարևոր քայլ ՀՀ-ԵՄ գործընկերության համար»,- X-ի իր էջում գրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր