00:00:00

19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին

22:08, 14 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով հանձնաժողովը Ժնևում քննարկել է Հայաստանի  կողմից կատարված աշխատանքը՝ ուղղված Բռնի անհետացումներից բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կատարմանը, բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների ապահովմանը, գրում է factor.am-ը:

Նախ Հայաստանի՝ որպես կոնվենցիայի անդամի  իրականացրած աշխատանքները ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նա նշել է Հայաստանի  հանձնառությունը՝ կատարելու կոնցվենցիայով ստանձնած իր պարտավորությունները և դրանց արդյունավետ իրացումն ազգային մակարդակով։ «Հայաստանը կարևորում է մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայությանը, արդարադոտթյան հասնելոիթիայնը, ինչպես նաև տուժողների և նրանց ընտանինքերի համար արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներին»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը վերջին 6 տարիներին բախվել է աննախադեպ մարտահրավերների և մեր տարածաշրջանում հակամարտության հետևանքների։

Մասնավորապես, դրա հետևանքներից են մեծ թվով անհետ կորած մարդիկ, հայ զիծառայողների գերեվարումը։ Աբիսողոմոնյանը նշել է, որ բռնի անհետացումները ժամանակագրորեն ընդգրկում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022-ի սեպտեմբերը, ինչպես նաև 2023 թվականին Արցախի 130,000 հայերի տեղահանությունը։ Այդ հետևանքները ստեղծել են զգալի հումնիտար, ինստիտուցիոնալ, իրավական մարտահրավերներ, հավելել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ այս առումով կարևոր զարգացումներից մեկն այն է, որ 2026 թվականի մայիսից ուժի մեջ է մտել ՀՀ նոր օրենքը ռազմական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում ու հանգամանքներում անհետ կորած վերաբերյալ։ 

Աբիսողոմյանը կարևորել է նաև անհետ կորած անձանց նույնականացնելու մեթոդի ներդրումը, կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը։ Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է գործակցությունը երկկողմ ու բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, այս հարցը դիտարկելով որպես բացառապես հումանիտար մտաահոգություն։ Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում դրա հետ կապված։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձին արձագանքել է նաև զեկուցողների հարցերին՝ կապված ադրբեջանական ՀԿ-ների կողմից ավելի վաղ ներկայացված զեկույցների ու անհետ կորածների մասով դրանցում ներկայացված թվերի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր