00:00:00

Գոհար Բարսեղյանը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության հնարավորությունը Հնդկաստանում

19:48, 14 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ․ Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

 Միջոցառման շրջանակում ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տաղավարը՝ նվիրված ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության, կոոպերացիայի և միջազգային փոխգործակցության զարգացմանը։

ԵՏՀ ներկայացուցիչը ցուցահանդեսի պատվիրակությունների ղեկավարներին և մասնակիցներին ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հնարավորություններին, որոնք այս մեխանիզմը ստեղծում է համատեղ նախագծերի իրականացման, արտադրական շղթաների զարգացման և ԵԱՏՄ-ում արդյունաբերական ինտեգրման խորացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր