«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում ընկերության կողմից։
«Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակից»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծավի բնակիչներից մեկը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։
ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում էին իրականացրել։ Լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի շեմը։