00:00:00

Կառավարության անդամի երդման նոր տեքստից դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը, նաև ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը. Նարեկ Կարապետյան

13:45, 14 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը։ Արդյո՞ք այս տեքստում կա հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը և հասկացությունները: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:

«Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը, և կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով:

Մենք պարտավոր ենք ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը, իսկ ազգի հետ կապված էլ կարծում եմ՝ ապագա սերունդների առջև պատասխանատվությունն ավելի քան պատասխանում է ձեր հարցին»,-նշել է Սրբուհի Գալյանը։

Նարեկ Կարապետյանն ասել էր, որ իր նրանում է՝ կա՞ն հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը:

«Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել: Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նրանում, ինչը մենք կարդում ենք, այս գաղափարները կան, այսինքն՝ գրվա՞ծ են, թե՞ ոչ: 

Ես կարդացի, որ դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ և նաև Կառավարության անդամի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը, իր ժողովրդի, ում պետք է ծառայի»,-հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր