Սեւանա լճի ափին այսօր տեղի է ունեցել ՔՊ կուսակցության ութերորդ քաղաքական ժողովը։
Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովին մասնակցել են Կառավարության անդամներ, պատգամավորներ, վարչության ղեկավար կազմը։
Փաշինյանի հրապարակած կադրերից երեւում է, որ ներկա է նաեւ Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը սպառնացել էր իր թիմակցին կալանքով` հայտարարելով, որ Սարգսյանը հենց 2018թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել։