00:00:00

Տոկաևը Թրամփին Ղազախստան է հրավիրում

22:51, 12 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին ուղղված հրավերը՝ այցելել Ղազախստան։ Այդ մասին Տոկաևի աշխատակազմի մամուլի ծառայությունն է հայտնել՝ նշելով, որ հրավերը Ղազախստանի նախագահը փոխանցել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերխիո Գորին՝  Նյու Դելիում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ Գորն իր հերթին Տոկաևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձը՝ Ղազախստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ։

Երկկողմ հանդիպմանը Ղազախստանի նախագահը հայտնել է, որ մասնակցելու է դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ու նշել, թե դա Ղազախստան-ԱՄՆ օրակարգի հարցերը քննարկելու «լավ հնարավորություն է»։

«Մենք նախընտրում ենք ոչ թե գեղեցիկ խոսքերը, այլ  կոնկրետ գործողություններն ու քայլերը՝ մեր համագործակցությունն առաջ մղելու համար»,- ԱՄՆ հատուկ բանագնացին ասել է Ղազախստանի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր