00:00:00

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման

22:10, 12 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

«Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ յոթ պայման, և նեղուցը կմնա փակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաստատված այդ յոթ պայմանները»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 14-ին՝ երկուշաբթի օրը, Օմանում հանդիպում կանցկացնի Իրաքի և Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ՝ քննարկելու Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգ երթուղիները։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tasnim-ը՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նախատեսում այդ ջրային ուղու բացումը։ Համաձայնագրի շրջանակում կողմերը վերջնական տեսքի են բերել Հորմուզի նեղուցի հիմնական մուտքի և ելքի երթուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր