00:00:00

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ

12:28, 12 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։ 

Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ», - գրել է իրանագետը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր