00:00:00

Օսիպյանը հրահանգել է բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երեւույթները

01:10, 05 հունիս 2018 Իրավական

Հունիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեցին ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ: Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծեց կոռուպցիոն որեւէ դրսեւորման բացառումը, ուժային կառույցների եւ այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը: Խիստ հրահանգ տրվեց բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երեւույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որեւէ դրսեւորում: Վալերիյ Օսիպյանը կարեւորեց նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվեց ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարեւորությունը, նաեւ մատնանշվեցին կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում եւ այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ: Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական տվեց շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար: Օպերլիազորներին ցուցումներ տրվեց առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարեւորվեց նաեւ բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների այլեւ նախկինում դատապարտված անձանց շրջանում: Ստորաբաժանումների ղեկավարություններին հանձնարարվեց սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին եւ այս հարցում համագործակցել պետական եկամուտների կոմիտեի հետ: Վալերիյ Օսիպյանը օպերլիազորների ուշադրությունը հրավիրեց այս տարվա աշնանը հանրապետությունում կայանալիք «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի» եւ Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացմանը եւ այդ ուղղությամբ նրանց ծառայությանը: Խորհրդակցության ավարտին ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահատման, մասնագիտական հմտությունների եւ բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին մեդալներով ու կրծանշաններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր