00:00:00

Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը

09:32, 08 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։

​Այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։

​Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։

​Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր