Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել։
«Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Բյուրեղավանից աղիքային վարակի գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի։ Կկատարվեն ջրի նմուշառումներ