«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը։ Գրաֆիկը ցույց է տալիս ERA5-ի տվյալներով Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը՝ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 3-ը։
Նարնջագույն գիծը տվյալ օրվա նախկին ռեկորդն է՝ 1940-2025թթ. ժամանակահատվածում։ Կարմիր գիծը 2026 թվականի ցուցանիշն է։ Վարդագույն հատվածներում 2026թ. ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա նախկին ռեկորդը։
