ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին տեսքում նկատելի փոփոխություն է արձանագրվել․ նա հանրության առաջ հայտնվել է սովորականից զգալիորեն ավելի մուգ՝ շագանակագույնին մոտ մազերով և փոխված սանրվածքով։
Թրամփին նոր տեսքով նկատել են սեպտեմբերի 4-ին, երբ նա Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում իջել է «Air Force One»-ից։
Թրամփի նոր սանրվածքի փոփոխության պատճառը դեռևս հայտնի չէ, իսկ Սպիտակ տունը դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։