ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Մնացականյանն անդրադարձել է հացահատիկի գների նվազմանը՝ նշելով, որ դրա ազդեցությունը Հայաստանի սպառողների վրա չի զգացվել։
Նրա խոսքով՝ այս տարի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում հացահատիկի բերքը բավականին շատ է եղել։ Միաժամանակ, երկու երկրներն էլ նավահանգիստներով արտահանման խնդիրներ ունեն, ինչի հետևանքով հացահատիկի գները հասել են աննախադեպ ցածր մակարդակի՝ մոտ 5 ռուբլու։
«Հայաստանում արդեն, կապված Ռուսաստանում էժանացման հետ, ֆուռաժային ցորենի գինը իջել է 79 դրամի սահմաններում։ Բայց միևնույն է՝ երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել»,- գրել է Մնացականյանը։