00:00:00

Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին

16:20, 05 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման եւ անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել է ուկրաինական կողմից։ Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը հրահանգել է այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», - ասել է նա ։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում հրադադարի ռեժիմ է հայտարարվել սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր