00:00:00

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

18:50, 04 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Ուրախ եմ, որ դուք այս շատ կարևոր ծրագրով եկել եք Հայաստան՝ ծանոթանալու և ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևորում եմ այս ծրագիրը. ողջունելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին՝ ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

 

17 երկրից ժամանած 28 երիտասարդների հետ ԱԺ փոխոսնակը հանդիպել է սեպտեմբերի 4-ին:

 

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացմանը, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցին, երկրի անվտանգությանը, ներդրումների դիվերսիֆիկացմանը, անվտանգ երթևեկությանը, Հայաստանի խորհրդարանում Սփյուռքից պատգամավորներ ունենալու հնարավորությանը, Հայաստանում ընտրություններին նրանց մասնակցությանը և այլն։

 

ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ։

 

Վահագն Ալեքսանյանը երիտասարդներին հորդորել է վերադառնալ և իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը:

 

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին, մասնակցելու տարբեր դասընթացների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր