00:00:00

«Գյուղի կենտրոնում ծեծել էին իրար». մանրամասներ՝ Կարբիում հնչած կրակոցների դեպքից

23:39, 04 հունիս 2018 Իրավական

https://www.youtube.com/watch?v=psFlv7bO2Lo   Մայիսի 27-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցային երկու ահազանգ հնչեց։ Նախ «Աշտարակ» բժշկական կենտրոն հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ, որոնք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ են։ 59-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր գլխի սալջարդ ու պատռված վերք, մյուս երկուսի վիրավորումները հրազենային էին։ Անհետաձգելի բուժօգնությունից հետո հրազենային վնասվածքներ ստացած 34-ամյա եւ 33–ամյա տղամարդիկ տեղափոխվել են Երեւան՝ «Աստղիկ» ԲԿ։ Այս ահազանգին հաջորդեց եւս մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարբիի մի բնակիչ, 29-ամյա տղամարդուն դանակահարել էին։ Պարզվել է, որ տղամարդիկ հիվանդանոց էին տեղափոխվել Կարբի գյուղի կենտրոնական հատվածից, որտեղ հավաքվել էին կենցաղային հարցեր պարզելու համար։ Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը դանակահարվել է, երկուսն էլ հրազենային վիրավորումներ են ստացել, քրեական հետախույզների տվյալներով, մեքենայի սրահից «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել Արմեն Դավթյանը։ Մայիսի 28-ին Արմեն Դավթյանը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ 40-ամյա Դավթյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Նա ոստիկաններին է ներկայացրել «Կալաշնիկով»–ը։ Արմեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել եւ դատարանի որոշմամբ կալանավորվել է ՔԿՀ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր