Այս օրերին Ղրղզստանում մեծ շուքով անցկացվում է«Эхо кочевников» https://www.instagram.com/echo.of.nomads վոկալի միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են պատվիրակներ ավելի քան 20 երկրից։ Այս հեղինակավոր մրցույթ -փառատոնում անմասն չի մնացել նաև Հայաստանը, որը պատվով ներկայացնում է Վիկա Ադամյանը։
Միջոցառումը բաղկացած է երկու մրցութային օրից։ Առաջին օրը մասնակիցները ներկայանում են ազգային տարազով ազգային երգեր, իսկ երկրորդ օրը՝ հանդես են գալիս միջազգային հիթերով: Ժյուրիի գնահատականներից զատ, չափազանց կարևոր են նաև առցանց քվեարկության արդյունքները, որն անվճար է:
Կարող եք անցնել հետևյալ հղումով https://echoofthenomads.com/ և քվեարկել մեր մասնակցի՝ Վիկա Ադամյանի օգտին։ Սա մեծ պատիվ է, ինչպես նաև մեր երկրի անունն ու հեղինակությունը միջազգային այս խոշոր հարթակում։ https://echoofthenomads.com/:
Այս կարևոր և նշանակալից միջոցառմանը մեր հայրենակիցն մաղթում ենք հաղթանակ, առաջարկելով ակտիվ քվեարկել նրա օգտին։