00:00:00

Ռուբեն Ռուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

15:57, 01 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ գործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին ու տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում արժևորվել է բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը:

Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր