Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք և չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում, հետևաբար պետք չէ արհեստական թեմաներ:
Ես չեմ ուզում թաքցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել, մենք դա տեսնում ենք մեդիայում, պաշտոնյաների հայտարարություններում և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում, օրինակ՝ մեր գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի մեր արատահանման սահմանափակումների մասով: Ես կարող եմ ասել, որ սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք։
Մենք կարծում ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերներն ավելի հարգանքով պետք է վերաբերվեն մեր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին։
Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք բոլոր իրավունքները և պարտավորությունները, ՀՀ-ն իր բոլոր պարտականություններն անթերի կատարել է։
Մենք չենք ուզում ավելի թեժացնել իրավիճակը, մենք ոնց հավատում էինք, որ ՀՀ-ն ու Ռուսաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, այնպես էլ համարում ենք որ ապագայում էլ այդպես պետք է լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում.