Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը:
Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը։ Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,- հայտնել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ամերիկյան բազաներին, որի հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը: