00:00:00

«Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

15:51, 31 օգոստոս 2026 Հասարակություն

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, ով հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր